Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի հաղթական գոլն ու «Բորուսիայի» կամային հաղթանակը

00:21   21 օգոստոսի, 2015

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» Նորվեգիայում 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Օդդի» նկատմամբ 0:3 պարտվելուց հետո: Գերմանական թիմի հաղթական գնդակը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Առաջին 22 րոպեում դաշտի տերերի խփած երեք գոլերին հյուրերը պատասխանել են Օբամեյանգի դիպուկ հարվածով:

Ընդմիջումից հետո աչքի ընկավ Կագավան: Օբամեյանգը ձեւակերպեց դուբլ: Եվ 84-րդ րոպեին Մխիթարյանն առաջ մղեց «Բորուսիային»:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում

«Օդդ» (Նորվեգիա) – «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 3:4

Սամուելսեն, 1, Նոդրկվելե, 20, Ռուուդ, 22 – Օբամեյանգ, 34, 76, Կագավա, 47, Մխիթարյան, 84



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։