20:06 20 օգոստոսի, 2015Իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին եւ «Սպարտակին» նրա մեկ տարվա վարձակալության համար առաջարկել է կես միլիոն եվրո, սակայն մոսկովյան ակումբը պահանջում է մեկ միլիոն, հաղորդում է Izvestia-ն։
25-ամյա հարձակողական կիսապաշտպանը ցանկանում է փոխել ակումբը, որպեսզի ստանա խաղային պրակտիկա եւ այդ հարցով դիմել է «Սպարտակի» ղեկավարությանը։ Ռուսական թիմը պատրաստ է քննարկել վարձակալությամբ հեռանալու տարբերակներ, սակայն չի ցանկանում վաճառել Օզբիլիսի տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում Արաս Օզբիլիսը դեռ չի ստացել խաղաժամանակ՝ մնալով պահեստայինների նստարանին։
Հուլիսին «Ռայո Վալյեկանոն» 1,5 միլիոն եվրոյով գնել էր «Սպարտակի» գերմանացի կիսապաշտպան Պատրիկ Էբերտին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.