16:44 20 օգոստոսի, 2015Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու առաջիկա հավաքին: Հայաստանի ազգային թիմը նախապատրաստվում է Սերբիայի (սեպտեմբերի 4-ին) եւ Դանիայի (սեպտեմբերի 7-ին) հավաքականների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերին:
Հայաստանի հավաքականի հնաբնակներից ցուցակում տեղ չեն գտել Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, Մինսկի «Դինամոյի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ռմբարկու Արթուր Սարկիսովը, ով վերջերս ստացել էր ձեռքի կոտրվածք եւ բաց է թողնելու մոտ երկու ամիս։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հրապարակած ցուցակն ունի հետեւյալ տեսքը.
Ռոբերտ Արզումանյան, «Ամկար» (Ռուսաստան)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)
Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)
Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)
Արտյոմ Սիմոնյան, «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Արաս Օզբիլիս, «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Նորայր Ասլանյան, «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
Ռուսլան Կորյան, «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)
Յուրա Մովսիսյան, «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակում դեռ հնարավոր են փոփոխություններ, իսկ Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի հաջորդ շաբաթ, փոխանցում է ՀՖՖ կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.