Ռունի. Անցկացրի մեկ անհաջող խաղ, եւ բոլորը միայն այդ մասին են խոսում

17:12   20 օգոստոսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է իր ցուցադրած խաղն այս մրցաշրջանի սկզբնամասում:

«Ես անցկացրի մեկ անհաջող խաղ, եւ բոլորը միայն այդ մասին են խոսում: Նման բան արդեն եղել է: Ես արդար մարդ եմ եւ հասկանում եմ, որ «Աստոն Վիլայի» դեմ խաղում պահանջվածից ցածր հանդես եկա: «Բրյուգեի» դեմ խաղացի ավելի լավ եւ ունեցա մի քանի գոլային պահեր: Ինձ մոտ չստացվեց խփել գոլ, բայց սա ֆուտբոլ է: Մրցաշրջանը նոր է մեկնարկել: Անցկացրել ենք 3 խաղ, իսկ առջեւում շատ հանդիպումներ են: Ես գիտեմ՝ ինչ եմ ասում, գոլեր լինելու են»,- Ռունիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.