Ռոնալդուն 18.5 միլիոն դոլարով բնակարան է գնել Նյու Յորքում

12:12   18 օգոստոսի, 2015

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շքեղ բնակարան է գնել Նյու Յորքում, հաղորդում է The New York Post-ը:

Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը 18.5 միլիոն դոլար է վճարել Տրամպ-թաուեր երկնաքերում գտնվող բնակարանի համար: Բնակարանը 230 մետր քառակուսի է:

Տրամպ-թաուերը 58 հարկանի շենք է, որի բարձրությունը 202 մետր է: Այն գտնվում է Նյու Յորքի 5-րդ ավենյուում:

Ամերիկյան մամուլը նշում է, որ Ռոնալդուն մտադիր է «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո տեղափոխվել MLS եւ արդեն սկսել է պատրաստվել դրան: Նրա գործող համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.