22:18 15 օգոստոսի, 2015Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Գերմանիայի 2015/16թթ. առաջնությունում մեկնարկեց տպավորիչ խաղով ու վստահ հաղթանակով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլով:
Բունդեսլիգայի առաջին տուրում Թոմաս Տուխելի թիմն ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որի դարպասն ուղարկեց 4 անպատասխան գոլ: Դորտմունդցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, ով 8-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, սակայն մրցավարները կասկածելի խաղից դուրս վիճակ արձանագրեցին նրա մոտ: Սկզբնամասում տանտերերն ունեին նկատելի առավելություն եւ խփեցին 2 գոլ: 15-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, իսկ 6 րոպե անց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց հաշիվը: 33-րդ րոպեին գոլ խփեց նաեւ Հենրիխ Մխիթարյանը, ով Օբամեյանգի փոխանցումից հետո գրավեց դատարկ դարպասը:
Հայ կիսապաշտպանն ակտիվ էր նաեւ երկրորդ խաղակեսում, իսկ 50-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ: Մխիթարյանը հանդես եկավ առանց փոխարինման ու անցկացրեց լավ հանդիպում, իսկ նրա երկրորդ գոլը վերջինն էր խաղում: Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխն իր գոլերի քանակը հասցրեց 6-ի:
Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայում:
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Բորուսիա Դ.» - «Բորուսիա Մ.»՝ 4:0
Մարկո Ռոյս, 15, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 21, Հենրիխ Մխիթարյան, 33, 50
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.