Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

13:49   5 օգոստոսի, 2015

Շվեդիայում շարունակով ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճեց հերթական մեդալը: Մինչեւ 15 տարեկան պատանիների 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտում արժանացավ արծաթե մեդալի՝ երկու վարժության արդյունքում հավաքելով 226 կգ: Առաջին տեղը գրավեց լեհ Ադամուս Բարտլոմիեյը՝ 246 կգ:

Հիշեցնենք, որ մինչեւ 16 տարեկանների 56 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը երկամարտի 211 կգ արդյունքով գրավել էր առաջին տեղը՝ հետ թողնելով Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանին, որի արդյունքն էր 204 կգ:

Մինչեւ 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում երկամարտի հաղթողի կոչումը նվաճել էր Համլետ Մնացականյանը: Հայաստանի ներկայացուցիչը երկու վարժության արդյունքում, հավաքել էր 189 կգ՝ լավագույն եռյակում առաջ անցնելով Ռումինիայի եւ Թուրքիայի ծանրորդներից: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։