11:12 4 օգոստոսի, 2015Նախորդ երեք տարում Բաստիան Շվայնշտայգերն այդպես էլ չկարողացավ հավաքել իր օպտիմալ մարզավիճակը, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
«Իմ աշխատանքի ընթացքում Շվայնշտայգերը ոչ մի անգամ չի եղել լավագույն ֆիզիկական վիճակում: Սակայն նա լրջորեն տրամադրված է ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դա անպայման տեղի կունենա: Անկասկած, Բաստիանը առաջատար խաղացող է: Եթե նրան չեն խանգարում վնասվածքները, նա լավագույններից մեկն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Շվայնշտայգերը «Բավարիայից» է տեղափոխվել անգլիական ակումբ։ Մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի ստիպել Շվայնշտայգերին լքել թիմը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.