00:12 4 օգոստոսի, 2015Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Կազանի «Ռուբինի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ այդ հաջողությունը երջանկացրել է իրեն:
Հայ ֆուտբոլիստի միակ գնդակը դարձյալ հաղթանակ պարգեւեց Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմին: Օգոստոսի 3-ին Մովսիսյանը նշում էր ծննդյան 28-րդ տարեդարձը:
«Ի՞նչ ասեմ խաղի մասին: I'm happy: Պետք է շարունակել նույն ոգով: Կձգտենք դրան»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Championat-ը:
Ռուսաստանի առաջնության ընթացիկ առաջնությունում Մովսիսյանի գոլն արդեն երկրորդ անգամ է դառնում հաղթական: Անցած տուրում «Սպարտակը» 1:0 հաշվով հաղթել էր «Կրասնոդարին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.