21:51 3 օգոստոսի, 2015Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» ընդունեց Կազանի «Ռուբինին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գնդակը 60-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։
Հայ հարձակվողը երկրորդ անգամ է աչքի ընկնում այս մրցաշրջանում, երկու դեպքում էլ նրա գոլը հաղթական է «Սպարտակի» խաղում։ Անցած տուրում Մովսիսյանը գրավել էր «Կրասնոդարի» դարպասը, Դմիտրի Ալենիչեւի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով։
«Սպարտակը» 7 միավորով չորրորդ տեղում է։
Ռուսաստանի առաջնություն, երրորդ տուր
«Սպարտակ» - «Ռուբին»՝ 1։0
Յուրա Մովսիսյան, 60
Հեռացում՝ Օլեգ Կուզմին («Ռուբին»), 86, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.