WTA. Մարգարիտա Գասպարյանը բարձրացել է 36 տեղով

12:29   3 օգոստոսի, 2015

WTA-ը հրապարակել է չեմպիոնական մրցավազքի դասակարգման նոր աղյուսակը: Բաքվի մրցաշարի կրկնակի հաղթող Մարգարիտա Գասպարյանը (Ռուսաստան) 87-րդ տեղից բարձրացել է 51-րդ տեղ: Առաջատարն ամերիկացի Սերենա Ուիլյամսն է: Երկրորդ տեղում ռուսաստանցի Մարիա Շարապովան է:

WTA հիմնական դասակարգման աղյուսակը Մարգարիտա Գասպարյանը բարձրացել է 41 տեղով եւ 71-րդն է:

Հիշեցնենք, որ 20-ամյա Մարգարիտա Գասպարյանը նվաճել է առաջին տիտղոսը WTA շարքի մրցաշարերում: Բաքվի գավաթի խաղարկության եզրափակիչում մոսկվացի մարզուհին մրցել էր ռումինացի Պատրիցիա-Մարիա Տիգի հետ եւ առավելության էր հասել երեք սեթում: 2 ժամ 30 րոպե տեւած մրցախաղն ավարտվել էր 6:3, 5:7, 6:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։