01:03 1 օգոստոսի, 2015ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակարգման հերթական աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2009թ. հունվարից հետո առաջին անգամ դուրս է մնացել առաջին տասնյակից: Հայ գրոսմայստերը 11-րդն է՝ 2765:
Դասակարգումը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2853, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը երկրորդն է՝ 2816: Նույնքան է նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովի վարկանիշը:
Տասնյակում են նաեւ ամերիկացիներ Հիկարու Նակամուրան (2814) եւ Ֆաբիանո Կարուանան (2808), հոլանդացի Անիշ Գիրին (2793), ամերիկացի Ուեսլի Սոն (2779), ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկն (2777) ու Ալեքսանդր Գրիշչուկը (2771) եւ չինացի Դին Լիրենը (2770):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.