00:29 1 օգոստոսի, 2015Oգոստոսի 1-ից 8-ը Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում տեղի կունենա մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկան պատանիների եւ աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Պատանիների Հայաստանի հավաքականը Էդուարդ Կիզողյանի գլխավորությամբ կմասնակցի 13 պատանիներով՝ 5-ը մինչեւ 15 տարեկանների պայքարում, 8-ը՝ մինչեւ 17 տարեկանների, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կայքը:
Մինչեւ 17 տարեկաններ.
50 կգ՝ Համլետ Մնացականյան, Գյումրի
62 կգ՝ Լեւոն Մանուկյան, Երեւան
Հրայր Հովհաննիսյան, Էջմիածին
77 կգ՝ Սամվել Բաբակյան, Գյումրի
85 կգ՝ Հարություն Ենգիբարյան, Արմավիր
Արսեն Մարտիրոսյան, Էջմիածին
94 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, Գյումրի
Սարգիս Կիրակոսյան, Երեւան
Մինչեւ 15 տարեկաններ.
50 կգ՝ Բաբկեն Բագրատյան, Գյումրի
56 կգ՝ Արմեն Գրիգորյան, Քասախ
Ռաֆիկ Հարությունյան, Գյումրի
69 կգ՝ Կարեն Մարգարյան, Էջմիածին
94 կգ՝ Ջանիբեկ Գրիգորյան, Գյումրի
Արման Ղազարյանի գլխավորությամբ մինչեւ 17 տարեկան աղջիկների պայքարին կմասնակցեն Սոնա Պողոսյանը եւ Արփինե Դալալյանը, մինչեւ 15 տարեկան աղջիկների մրցաշարին՝ Լիանա Գյուրջյանը եւ Աիդա Մանուկյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.