Համաշխարհային ֆուտբոլի ամենաազդեցիկները

14:23   30 հուլիսի, 2015

ESPN-ը կազմել է համաշխարհային ֆուտբոլի ամենաազդեցիկ գործիչների վարկանիշը։

1. Միշել Պլատինի. ՈւԵՖԱ-ի նախագահ, ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածում։ Մեծ է հավանականությունը, որ նա կհամատեղի համաշխարհային ֆուտբոլի երկու ամենաազդեցիկ կազմակերպությունների նախագահների պաշտոնները։

2. Ժորժե Մենդեշ. պորտուգալացի գործակալ՝ ներկայացնում է Ռոնալդուի, Դի Մարիային, Կոստային, Ֆալկաոյին, Խամես Ռոդրիգեսին, Մոուրինյոյին։

3. Ռիչարդ Սքեդմոր. Անգլիայի Պրեմյեր լիգայի նախագահ։

4. Կարլ-Հայնց Ռումենիգե. Մյունխենի «Բավարիայի» ղեկավար, Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ։

5. Լիոնել Մեսի. «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր։

6. Ֆլորենտինո Պերես. Մադրիդի «Ռեալի» նախագահ։

7. Նասեր Ալ Հելաիֆի. beIN Media Group մեդիա խմբի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի սեփականատեր։

8. Յոզեֆ Բլատեր. ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունների նշանակումից հետո համաշխարհային ֆուտբոլի ղեկավարի ազդեցությունը նվազել է։

9. Կրիշտիանու Ռոնալդու. Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվողը 104 միլիոն հետեւորդ ունի Ֆեյսբուքում, 36 միլիոն՝ Թվիթերում։

10. Ջանի Ինֆանտինո. ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.