20:50 29 հուլիսի, 2015Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային եւ անհատական առաջնությունը, որին մասնակցել են 55 մարզուհիներ՝ Երեւանի վարչական շրջաններից, Կապան եւ Գյումրի քաղաքներից:
Թիմային պայքարում հաղթող է դարձել Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը, երկրորդ տեղն է զբաղեցրել Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի թիմը:
Անհատական պայքարի ամփոփիչ արդյունքներով հաղթել են՝
Սպորտի վարպետի ծրագրով.
Առաջին տեղ՝ Լիլիթ Հարությունյան (Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան)
Երկրորդ տեղ՝ Միլենա Հովհաննիսյան (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Աբրահամյան)
Երրորդ տեղ՝ Ռիմա Հովհաննիսյան եւ Սոնա Հարությունյան (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Աբրահամյան)
Սպորտի վարպետի թեկնածուի ծրագրով.
Առաջին տեղ՝ Ռոզա Ադամյան եւ Լիլի Հակոբջանյան (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչներ՝ Աննա Այվազյան եւ Աննա Աբրահամյան)
Երկրորդ տեղ՝ Լիդիա Նազարյան (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Այվազյան)
Երրորդ տեղ՝ Էմմա Պետրոսյան (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Այվազյան)
Ֆոտո՝ msy
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.