18:33 26 հուլիսի, 2015«Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հաղթանակով ավարտվեց Հունգարիայի Մեծ մրցանակը: Երկրորդ տեղը գրավել է «Ռեդ Բուլի» ռուսաստանցի ներկայացուցիչ Դանիիլ Կվյատը: Եռյակը եզրափակել է ավստրալացի Դանիել Ռիկյարդոն («Ռեդ Բուլ»): Պատմության մեջ առաջին անգամ է ռուսաստանցի արշավորդը բարձրանում Ֆորմուլա-1-ի պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Ընդհանուր հաշվարկը գլխավորում է «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը՝ 202 միավոր: Նիկո Ռոսբերգը («Մերսեդես», Գերմանիա) երկրորդ տեղում է՝ 181: Սեբաստիան Ֆետելը երրորդն է՝ 160:
Թիմային պայքարում առաջատարը «Մերսեդեսն» է՝ 383 միավոր: Առաջատար եռյակում են նաեւ «Ֆերարին» (236) եւ «Ուիլյմասը» (151):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.