15:12 21 հուլիսի, 2015Ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 1-ին: Հայաստանի Բարձրագույն խմբի 2015/2016 թթ. առաջնությունը կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով եւ բաղկացած կլինի 4 շրջաններից: Առաջնությանը կմասնակցեն 8 ակումբներ՝ «Փյունիկը», «Ուլիսը», «Շիրակը», «Ալաշկերտը», «Միկան», «Գանձասար-Կապանը», «Բանանցը» եւ «Արարատը», հայտնում է ՀՖՖ կայքը:
Օգոստոսի 3-ին կմեկնարկի նաեւ Հայաստանի առաջին խմբի առաջնությունը: Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի, Հայաստանի Գավաթի, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականների մասնակցությամբ միջազգային հանդիպումների խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Երեւանի «Փյունիկը»:
Հայաստանի 24-րդ առաջնություն, առաջին տուր
«Փյունիկ» – «Ալաշկերտ» (օգոստոսի 1, ժամը 19:00-ին)
«Բանանց» – «Միկա» (օգոստոսի 1, 18:00-ին)
«Արարատ» – «Ուլիս» (օգոստոսի 2, 17:30-ին)
«Շիրակ» – «Գանձասար-Կապան» (օգոստոսի 2, 17:30-ին)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.