Դավիդ Յուրչենկո. Ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում, բայց դա ձեռնտու չէ ինձ

09:09   20 հուլիսի, 2015

Բաշկիրիայի «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն անդրադարձել է Ռուսաստանի առաջնությունում լեգեոնականների նոր՝ «6+5» լիմիտին ու Հայաստանի հավաքականում հանդես գալու ցանկությանն ու դրան խոչընդոտող հանգամանքներին:

«Այս պահին այդ հարցը դեռ փակված չէ, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կապ չեն հաստատել իմ վստահված անձի հետ, որը զբաղվում է այդ հարցով: Նա բազմիցս զանգել է այնտեղ, եւ նրան խոստացել են պատասխանել, սակայն այդպես էլ հետ չեն զանգել: Չեմ կարող ասել, որ այդ հարցը 100 տոկոսով փակված է: Ես ունեմ նոր փուլ սկսելու, նոր մարտահրավերի եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ դառնալու ցանկություն, սակայն Ռուսաստանի Պրեմյեր լիգայի լիմիտի պատճառով այդպիսի քայլի դիմելը ձեռնտու չէ եւ աննպատակահարմար»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է eurofootball.ru-ն:

Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել էր «Ուֆայի»՝ ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.