13:48 18 հուլիսի, 2015«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավիին տխրեցրել եւ զայրացրել է Մադրիդի «Ռեալի» զուսպ հրաժեշտը դարպասապահ Իկեր Կասիլյասին:
«Տհաճ նստվածք թողեց Կասիլյասի հեռանալը «Ռեալից»: Ես նամակ գրեցի՝ շարադրելով իմ կարծիքը: Նա արժանի չէր այդպիսի սառը հրաժեշտի: Իկերն արժանի էր ավելիին: Նրանք, իհարկե, հարգանքով արեցին ամեն ինչ, բայց Կասիլյասը տխուր տեսք ուներ եւ ճնշված էր: Ես նույնպես տխրել էի: Նույնիսկ, զայրացրեց այդպիսի զուսպ հրաժեշտը ակումբի լեգենդներից մեկին: Անցած տարի նույնը կարող էր ինձ հետ տեղի ունենալ, բայց մենք նվաճեցինք տիտղոսներ, եւ ես հեռացա ամենալավ ձեւով: «Ռեալն» այս տարի ոչինչ չնվաճեց, բայց Կասիլյասն արժանի էր ավելիին»,- Քաթարի «Ալ Սադում» հանդես եկող Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Պորտու» տեղափոխված Կասիլյասը «Ռեալի» գլխավոր թիմում էր 1998 թվականից: Չավին ու Կասիլյասն Իսպանիայի հավաքականում դարձել են աշխարհի գավաթակիր ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Երեք մրցաշարերում էլ Կասիլյասը եղել է Իսպանիայի հավաքականի ավագը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.