WBA-ն թույլատրել է Չիսորա - Հեյ մենամարտը

22:28   14 հունիսի, 2012

Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) պաշտոնապես հավանություն է տվել որակազրկված բռնցքամարտիկներ Դերեկ Չիսորայի եւ Դեւիդ Հեյի մենամարտին, որը նախատեսված է հուլիսի 14-ին Լոնդոնում։

Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական կոմիտեն որակազրկել է այս ծանր քաշային բռնցքամարտիկներին եւ արգելք դրել մենամարտի անցկացման վրա։ Սակայն մենամարտի կազմակերպիչներին օգնության հասավ Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիան, որը արտոնագիր տվեց բռնցքամարտիկներին։

Լոնդոնի «Աստոն Պարկ» ստադիոնում կայանալիք մենամարտի անցկացումն արգելել էր նաեւ Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC)՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել մենամարտի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց դեմ։

Չիսորայի եւ Հեյի որակազրկման պատճառն էր փետրվարին Մյունխենում կայացած Չիսորա – Վիտալի Կլիչկո մենամարտից առաջ եւ հետո բրիտանացիների խայտառակ վարքը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.