Սերենա Ուիլյամս. Մարգարիտա Գասպարյանն, իսկապես, լավ էր խաղում

16:15   30 հունիսի, 2015

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է թենիսի «Մեծ սաղավարտ» շարքի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Մարգարիտա Գասպարյանի նկատմամբ հաղթանակը:

«Մրցակիցս, իսկապես, լավ էր խաղում: Նա մի քանի խաղ էր անցկացրել որակավորման փուլում եւ պատրաստ էր խոտի վրա հանդես գալուն: Սկզբնամասում մրցակիցս չափազանց ակտիվ էր: Կստեմ, եթե ասեմ, որ ցանկանում էի բարդ մրցախաղ անցկացնել, բայց լավ սպարինգը եւս օգտակար կլինի ինձ համար: Մարգարիտայի մոտ ստացվում էին այնպիսի կտրուկ հարվածներ, որոնց ես երբեմն չէի կարողանում արձագանքել»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է wtatennis.com-ը:

Հիշեցնենք, որ ամերիկուհին հաղթել էր երկու սեթում՝ 6:4, 6:1: Առաջին սեթի սկզբնամասում Գասպարյանին նույնիսկ հաջողվեց հաղթել իր եւ մրցակցի մատուցումներում, սակայն Սերենան շատ արագ շտկեց իրավիճակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։