13:58 30 հունիսի, 2015Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմեշը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հրավիրվել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016թ. ամառային Օլիմպիական խաղերին: Ռիո-2016-ի ֆուտբոլային մրցաշարն անցկացվելու է 2016-ի օգոստոսի 3-20-ը: Մրցաշարին կարող են մասնակցել մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստներ, ինչպես նաեւ 3 խաղացողներ՝ առանց տարիքային սահմանափակման:
«Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը: Մենք կարող ենք մրցաշարին տանել 23 տարեկանից մեծ 3 ֆուտբոլիստների: Ռոնալդուն եւս թեկնածուների թվում է, բայց նրա հետ դեռ չենք քննարկել այդ տարբերակը»,- Ֆերնանդու Գոմեշի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.