Ուիմբլդոն. Սերենա Ուիլյամսը շանս չտվեց Մարգարիտա Գասպարյանին

17:47   29 հունիսի, 2015

Թենիսի «Մեծ սաղավարտ» շարքի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում համաշխարհային դասակարգման առաջատար Սերենա Ուիլյամսը հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Մարգարիտա Գասպարյանի հետ: Ամերիկացի թենիսիստը հաղթեց երկու սեթում՝ 6:4, 6:1:

Առաջին սեթի սկզբնամասում Գասպարյանին նույնիսկ հաջողվեց հաղթել իր եւ մրցակցի մատուցումներում, սակայն Սերենան շատ արագ շտկեց իրավիճակը:

Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Տիմյա Բաբոշը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։