14:55 25 հունիսի, 2015Խորհուրդ չէի տա Շվայնշտայգերին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը՝ մեկնաբանելով լուրերը, թե ակումբները պատրաստում են խոշոր փոխանակություն։
«Այս տարիքում Շվայնշտայգերին այդպիսի մարտահրավեր պետք չէ։ Ես նրան խորհուրդ չէի տա կարիերան շարունակել Անգլիայում, քանի որ նա կարող է մնալ «Բավարիայում»։
Նա դեռ երկու-երեք տարի կարող է խաղալ բարձր մակարդակի վրա։ Դրանից հետո եթե նա ֆուտբոլ խաղալու ցանկություն ունենա, ապա խորհուրդ կտայի հանդես գալ ամերիկյան ՄԼՍ-ում»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է skysports-ը։
30-ամյա Շվյանշտայգերն ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բավարիայում», 2004-ից հանդես է գալիս Գերմանիայի հավաքականում՝ դառնալով աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր։ Նա Գերմանիայի ութակի չեմպիոն է, յոթակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.