Սամվել Բաբայանը՝ ֆուտբոլի Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ

18:17   23 հունիսի, 2015

Ֆուտբոլի Ուզբեկստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Սամվել Բաբայանը, որը Տաշքենդի «Պախտակորի» գլխավոր մարզիչն է, հայտնում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

44-ամյա Սամվել Բաբայանը փոխարինել է Միրջալոլա Կասիմովին, որը երեք տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։

Անցած մրցաշրջանում «Պախտակորը» Սամվել Բաբայանի գլխավորությամբ նվաճել է Ուզբեկստանի չեմպիոնի տիտղոսը։ Սպասվում է, որ առաջիկայում Սամվել Բաբայանը կհեռանա «Պախտակորից» եւ կկենտրոնանա ազգային թիմում աշխատանքի վրա։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.