Պաշտոնական. «Պարման» չգտավ նոր սեփականատեր եւ կտեղափոխվի սիրողական լիգա

14:40   23 հունիսի, 2015

Իտալական «Պարման» չկարողացավ գտնել նոր սեփականատեր, որը կվճարեր թիմի պարտքերը, հայտնում է ակումբի կայքը:

Առաջիկայում «Պարման» սնանկ կճանաչվի եւ կտեղափոխվի Իտալիայի 5-րդ դիվիզիոն՝ D Սերիա, որը սիրողական լիգա է:

«Պարման» հիմնադրվել է 1913-ին, իսկ 90-ականներին 2 անգամ դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթակիր: Թիմը նաեւ հաղթել է ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթում ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: Իտալիայում «Պարման» դարձել է երկրի սուպերգավաթակիր ու եռակի գավաթակիր:

Հիշեցնենք, որ այս տարի Իտալիայի ուժեղագույնների լիգան լքել են «Կալյարին», «Պարման» ու «Չեզենան», իսկ «Ֆրոզինոնեն» ու «Կարպին» պատմության մեջ առաջին անգամ նվաճել էին A Սերիայի ուղեգիր: B Սերիայց երրորդ հաջողակը «Բոլոնիան» էր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.