12:32 20 հունիսի, 2015«Արարատը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին` մարզումներ անցկացնելով Ձորաղբյուրի մարզաբազայում:
Թիմում փորձաշրջան է անցնում 28-ամյա իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյան, ով նախկինում հանդես է եկել Իսպանիայի «Սան Ֆերնանդո», «Պուերտոլանո», «Կոնկենսե» ակումբներում, «Աթլետիկոյի» եւ «Ալմերիայի» երկրորդ թիմերում, ինչպես նաեւ` Մոլդովայի «Միլսամիում», Անգլիայի «Բարնետում» եւ Կանադայի «Թանդըր Բեյ Չիլում», հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:
«Արարատն» արդեն պայմանագիր է ստորագրել «Բանանցի» եւ «Ալաշկերտի» 22-ամյա նախկին կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանի հետ: Թիմում փորձաշրջան են անցնում նաեւ «Արարատում» 2013/2014 մրցաշրջանում հանդես եկած 30-ամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը, «Բանանցի» եւ «Միկայի» նախկին կիսապաշտպան, 25-ամյա Սարգիս Կարապետյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.