10:33 17 հունիսի, 2015Բաքվում անցկացվող Եվրոպական մարզական խաղերում հունիսի 17-ին մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որի առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 3 ներկայացուցիչներ՝ Գարիկ Բարսեղյանը (57կգ), Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74կգ):
2013թ. աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում դժվարությամբ հաղթեց մակեդոնացի Դեյան Միտրովին եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ 6:8 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին: Եթե բուլղարացին հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակիչից պայքարը սկսեց բուլղարացի Վլադիմիր Դուբովի դեմ գոտեմարտով, որում հաղթեց 4:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում Բարսեղյանը կհանդիպի ադրբեջանցի Յաշար Ալիեւին:
Գրիգոր Գրիգորյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ հանդիպելով բուլղարացի Կիրիլ Տերզիեւին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Բաքու են մեկնել նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ), որոնք պայքարի մեջ կմտնենք հունիսի 18-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.