Norway Chess 2015. Արոնյանը պարտվեց Վաշյե-Լագրավին

23:48   16 հունիսի, 2015

Ստավանգերում մեկնարկած  Norway Chess 2015 դասական շախմատի սուպերմրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ պարտություն կրեց:

Ամերիկացի Հիկարու Նակամուրան ուժեղ էր նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերից, հոլանդացի Անիշ Գիրին՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկից:

Միավորը կիսեցին աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) պարտվել է բուլղարացի Վեսելին Տոպալովին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.