10:44 16 հունիսի, 2015Բրազիլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի խաղը տպավորել է նաեւ Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Այս օրերին 2 ֆուտբոլիստները մասնակցում են Չիլիում անցկացվող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությանը:
«Այժմ Նեյմարն անկրկնելի է եւ հասել է մարզավիճակի գագաթնակետին: Բրազիլացիները բավականաչափ լավն են, որպեսզի հաղթեն Կոլումբիայի հավաքականին: Ֆուտբոլում կարելի է հաղթել ու պարտվել: Մենք պետք է միասնական լինենք: Ցանկացած թիմի մոտ էլ լինում են անհաջողություններ: Պետք է պահպանենք հանգստությունը եւ պատրաստվենք հաջորդ խաղին»,- Խամեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ամերիկայի Գավաթում Բրազիլիան ու Կոլումբիան հանդիպելու են հունիսի 17-ին: Առաջին տուրում բրազիլացիները 2:1 հաշվով հաղթել են Պերուին, իսկ կոլումբացիները նվազագույն հաշվով պարտվել են Վենեսուելային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.