Չավի. Մեսին է լավագույնը, Ռոնալդուի մասին խոսում են Մադրիդում եւ Պորտուգալիայում

21:32   15 հունիսի, 2015

Մեսին միշտ արժանի է «Ոսկե գնդակի», նա է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ասել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին։

«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության դեպքում, պետք է ձայները հասնեն Լեոյին, սակայն 2010-ին մրցանակը պետք է ստանար իսպանացի խաղացող, իսկ 2014-ին՝ գերմանացի։

Անկասկած, Մեսին է լավագույնն աշխարհում։ Ռոնալդուի մասին խոսում են նրան մոտ մարդիկ Մադրիդում եւ Պորտուգալիայում։ Ֆուտբոլ հասկացողները տեսնում են, որ անհատական եւ կոլեկտիվ խաղի համադրումով Մեսիից ավելի լավ խաղացող չկա։ Լեոյին պետք չէ լրացուցիչ մոտիվացիա»,- Չավիի խոսքը մեջբերում է le10sport-ը։

Հիշեցնենք, որ 2014թ. «Ոսկե գնդակը» բաժին է հասել Ռոնալդուին։ 2015-ին Մեսին հավակնում է 5-րդ «Ոսկե գնդակին»։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.