23:35 13 հունիսի, 2015Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2016-ի ընտրական խաղում պորտուգալացիներից 2:3 հաշվով կրած տնային պարտությունից հետո խոսել է հանդիպման մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը «Հանրապետական» ստադիոնից:
«Ամեն ինչ արեցինք, որպեսզի հաղթենք, բայց ինչ-որ տեղ չստացվեց: Թույլ տվեցինք սխալներ, ես՝ նույնպես: Հուսով եմ՝ հաջորդ խաղին դա չի կրկնվի: Շնորհակալ եմ տղաներին, ովքեր արեցին այն ամենը, ինչ հնարավոր էր:
Կարողացանք ստեղծել լավ պահեր, խփել գոլեր եւ խնդիրներ ստեղծել մրցակցի համար, բայց ինչ-որ բան չստացվեց: Ֆուտբոլը 90 րոպե է եւ պետք է խաղանք 90 րոպե:
Ինչ-որ տեղ չենք կարողանում խաղալ մինչեւ վերջ: Մի պահ նույնիսկ կարող էինք հաշիվը դարձնել 3:3, սակայն ինչ որ տեղ բախտի գործոնը խանգարեց:
Յուրա Մովսիսյանի բացակայությունն ինչ-որ տեղ զգացվում էր, բայց Արթուր Սարկիսովն էլ լավ աշխատեց: Նա ունեցավ պահեր, սակայն, երեւի, ինչ-որ բան չհերիքեց: Ովքեր խաղացին, լավ աշխատանք կատարեցին եւ արժանի էին այսօրվա լավ խաղին»,- նշեց Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով NEWS.am Sport-ի թղթակցի հարցերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.