20:51 12 հունիսի, 2015Մեկնարկել է Եվրոպական առաջին մարզական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի պատվիրակությունը եւս մասնակցում է բացման արարողությանը: Հայաստանը շքերթին մասնակցեց 7 հոգանոց խմբով՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Սամվել Գեւորգյանը եւ Էդիկ Սահակյանը, Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը: Շքերթին Հայաստանի դրոշակակիրը պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանն էր:
Արարողությանը ներկա են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։




Հունիսի 12-ին հայտնի է դարձել, թե ում հետ է գոտեմարտելու հունահռոմեական ոճի ըմբիշ, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը: Հունիսի 13-ին մեկնարկելիք մրցմանը Ռոման Ամոյանն առաջինը ուժերը կչափի պորտուգալացի Կարվալյուի հետ: Հաղթանակի դեպքում Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի Մարյանյան (Ռուսաստան) - Ֆոնեսբեկ (Դանիա) զույգի հաղթողը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.