Հայաստանի հավաքականի նախախաղային մարզմանը մասնակցեցին 23 ֆուտբոլիստներ

19:33   12 հունիսի, 2015

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացրեց պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման վերջին նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեներին ներկա էին նաեւ լրագրողները:

Մարզմանը մասնակցեցին հավաքին հրավիրված 25 ֆուտբոլիստներից 23-ը: Բացակայում էին միայն Յուրա Մովսիսյանը եւ Արթուր Միրանյանը: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը չէր հասցրել վերականգնվել վնասվածքից եւ հետազոտվելու նպատակով մեկնել է ԱՄՆ, իսկ մակեդոնական «Վարդարի» հարձակվողը միացել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականին, որն այս օրերին Երեւանում պատրաստվում է Ռումինիայի դեմ Եվրո-2017-ի ընտրական խաղին:

Հայաստան – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հունիսի 12-ին «Հանրապետականում» մարզվել էր նաեւ Պորտուգալիայի հավաքականը:

Դավիթ Եղիազարյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.