19:55 11 հունիսի, 2015Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ֆանատները «Զվարթնոց» օդանավակայանում ամոթանքի արժանացան Հայաստանի հավաքականի երկրպագուներից։
Օդանավակայանում էին համախմբվել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների խումբը՝ Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ շարժման ակտիվիստները, ովքեր Հայաստանի դրոշներով եւ վանկարկումներով փորձում էին ճնշում գործադրել օդանավակայանի սպասասրահում հավաքված երկրպագուներին, ովքեր եկել էին դիմավորելու Կրիշտիանու Ռոնալդուին։
Նախքան լեգենդար ֆուտբոլիստի ժամանելը սպասասրահում հավաքված Պորտուգալիայի եւ Հայաստանի հավաքականների երկրպագուների միջեւ բախում առաջացավ։
ՖԱՖ շարժման ակտիվիստները սկսեցին «ամոթ-ամոթ» վանկարկել Պորտուգալիայի հավաքականի եւ Ռոնալդուի հայ երկրպագուներին եւ հայհոյանքներ տալ Ռոնալդուի եւ Պորտուգալիայի հավաքականի հասցեին։ Ռոնալդուի համար օդանավակայան հասած հայուհիներին չհաջոցվեց սելֆի անել կամ ինքնագիր ստանալ Ռոնալդուից, քանի որ նա անտեսեց բոլորին եւ բարձրացավ ավտոբուս։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.