Ռոման Ամոյան. Արդեն ճանապարհին ենք, մեկնում ենք Թբիլիսի, այնտեղից էլ՝ Բաքու (ֆոտո)

15:02   10 հունիսի, 2015

Հունիսի 12-ին Բաքվում տեղի կունենա Եվրոպական օլիմպիական կոմիտեի Եվրոպական առաջին մարզական խաղերի բացման արարողությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը։ Առաջին խումբը հունիսի 10-ին ուղեւորվել է մրցավայր:  

Հայաստանի պատվիրակությունից առաջինը Բաքու մեկնել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանը եւ Մաքսիմ Մանուկյանը։ Մարզիչներից թիմին Բաքու են ուղեկցում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Սամվել Գեւորգյանը եւ Էդիկ Սահակյանը։

«Մենք արդեն ճանապարհին ենք, մեքենայով մեկնում ենք Վրաստան, Թբիլիսի, այնտեղից էլ կմեկնենք Բաքու։ Ամեն ինչ շատ լավ է, բոլորս բարձր տրամադրություն ունենք, մարտական եւ հաղթական տրամադրվածությամբ ճանապարհ ենք ընկել թիմով։ Եվ հույս ունենք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի 59 կգ քաշային կարգի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը։

Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարը հունիսի 13-14-ին է:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Միհրան Հարությունյանի Ինստագրամից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.