Բելգիացի մրցավարը կսպասարկի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը

12:16   10 հունիսի, 2015

Հայաստան - Պորտուգալիա ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը՝ Սերժ Գյումյեննիի գլխավորությամբ:

Նրա օգնականները կլինեն Ֆրանկ Բլեյենը եւ Ջիմի Կրեմերսը: Չորրորդ պաշտոնյան է Տիբո Նիյսենը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեքսանդր Բուկոն եւ Բարտ Վերտենտենը, հաղորդում է ՀՖՖ-ն:

Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.