42-ամյա դարպասապահ Ռոժերիո Սենին՝ հաղթական գոլի հեղինակ (ֆոտո)

17:20   4 հունիսի, 2015

Բրազիլացի դարպասապահ Ռոժերիո Սենին հերթական գոլն է խփել «Սան Պաուլուի» կազմում: Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության հերթական տուրում «Սան Պաուլուն» 3:2 հաշվով հաղթել է «Սանթոսին»: 42-ամյա Սենին 85-րդ րոպեին խփել է դաշտի տերերի հաղթական գոլը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Դա Բրազիլացի դարպասապահի 128-րդ գոլն էր կարիերայում, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ռոժերիո Սենին ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլ խփած դարպասապահն է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.