Պաշտոնական. Ռաֆայել Բենիտեսը՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ

12:15   3 հունիսի, 2015

Իտալական «Նապոլիից» հեռացած Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում, որը թափուր էր Կարլո Անչելոտիի հեռացումից հետո:

Իսպանացի մասնագետն Արքայական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին, հաղորդում է «Ռեալի» կայքը:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 55-ամյա մարզիչը «Ռեալում» ստանալու է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ:

Ռաֆայել Բենիտեսը 2013-ից էր գլխավորում «Նապոլին», որի հետ դարձել է միայն Իտալիայի գավաթակիր: Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաեւ միլանյան «Ինտերում», «Վալենսիայում», անգլիական «Լիվերպուլում», «Չելսիում» ու մի շարք իսպանական ակումբներում: 2005-ին իսպանացին «Լիվերպուլի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Բենիտեսը վաղուց էր երազում գլխավորել «Ռեալը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։