00:18 3 հունիսի, 2015Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը եւս ժամանել է հայրենիք՝ Պորտուգալիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը նախապատրաստվելու: Ավելի վաղ Հայաստան էր ժամանել Մարսելի «Օլիմպիկի» եւ ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը:
«Ես արթնանում եմ այսպես»,- Instagram-ում գրել է Օզբիլիսը՝ տեղադրելով Արարատի լուսանկարը:
Հիշեցնենք, որ ծնկի ծանր վնասվածքից հետո ապաքինված Օզբիլիսը խաղադաշտ վերադարձավ Պերմի «Ամկարի» դեմ Ռուսաստանի առաջնության վերջին տուրում:
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը հունիսի 13-ին է:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.