00:06 2 հունիսի, 2015Առաջին խաղում մենք դժվարությամբ ենք հաղթել Հայաստանի հավաքականին, ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը՝ խոսելով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպման մասին: Պորտուգալիայում կայացած խաղում Հայաստանի թիմը պարտվել է 0:1 հաշվով:
«Հայաստանի հավաքականի համար առաջիկա հանդիպումը կունենա եզրափակիչի նշանակություն: Նրանք ուժեղ են եւ մոտիվացված: Քիչ կարեւոր չէ նաեւ այն, որ մրցակիցն ունի նոր գլխավոր մարզիչ: Վստահ եմ, որ իմ ֆուտբոլիստները կխաղան շատ ուշադիր, քանի որ մեզ համար եւս շատ կարեւոր հանդիպում է»,- Սանտուշի խոսքը մեջբերում է desporto.sapo.pt-ն:
I խմբում Պորտուգալիան 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Հայաստանի թիմը 1 միավորով վերջին տեղում է:
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին Երեւանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.