22:16 1 հունիսի, 2015Գերմանական մամուլը գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
«Մրցաշրջանի սկզբում հայ կիսապաշտպանը տեւական ժամանակ չէր կարողանում բացել իր գոլերի հաշիվը։ Սակայն նախորդ շաբաթների ընթացքում Մխիթարյանին հաջողվեց վերադարձնել լավագույն մարզավիճակը։ Բեռլինում Մխիթարյանը լավագույններից մեկն էր «Բորուսիայի» ֆուտբոլիստներից։ Նա մշտապես ուշադրություն էր գրավում անցնումներով, սակայն մի քանի լավ հնարավորությունները չկարողացավ ավարտել գոլով»,- գրում է Ruhr Nachrichten-ը՝ 26-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատելով 3։ Նույն գնահատականն է ստացել նաեւ Սեբաստիան Կելը։ Ամենաբարձրը գնահատվել է Սինձի Կագավան՝ 2,5։
Kicker-ը նույնպես 3 գնահատականով է նշել Մխիթարյանի գործողությունները, իսկ լավագույնը դարձյալ Կագավան է՝ 2։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» եզրափակիչում պարտվել է 1։3 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.