Պորտուգալիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի դեմ խաղում

15:23   1 հունիսի, 2015

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հրապարակել ազգային թիմի կազմը Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի եւ իտալացիների հետ ընկերական հանդիպման համար:

Դարպասապահներ. Անտոնի Լոպես («Լիոն»), Բետո («Սեւիլիա»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»):

Պաշտպաններ. Բրունո Ալվեշ («Ֆեներբահչե»), Սեդրիկ («Սպորտինգ»), Դանիել Կարիսո («Սեւիլիա»), Էլիզեու («Բենֆիկա»), Ֆաբիու Կուենտրաու («Ռեալ»), Ժոզե Ֆոնտե («Սաութհեմփթոն»), Ռիկարդո Կարվալյու («Մոնակո»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»):

Կիսապաշտպաններ. Ադրիան Սիլվա, Վիլյամ Կարվալյու (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Անդրե Անդրե («Վիտորիա»), Բերնարդո Սիլվա, Ժոաո Մոուտինյո (երկուսն էլ՝ «Մոնակո»), Դանիլո («Մարիտիմու»), Պիցի («Բենֆիկա»), Տիագո Մենդեշ («Աթլետիկո»):

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Դանի («Զենիթ»), Էդեր («Բրագա»), Լուիշ Նանի («Սպորտինգ»), Ռիկարդո Կուարեժմա («Պորտու»), Սիլվեստրե Վարելա («Պարմա»), փոխանցում է A Bola-ն:

Հայաստանի հավաքականի դեմ պորտուգալացիները խաղալու են հունիսի 13-ին Երեւանում, իսկ 3 օր անց հանդիպելու են իտալացիներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.