16:25 30 մայիսի, 2015Ավարտվեց ֆուտբոլի Ռուսաստանի 2014/15թթ. առաջնությունը, որում չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: Մայիսի 30-ին միաժամանակ անցկացվեցին վերջին՝ 30-րդ տուրի բոլոր խաղերը:
«Սպարտակն» առանց Յուրա Մովսիսյանի Մոսկվայում 3:3 հաշվով ավարտեց Պերմի «Ամկարի» դեմ խաղը: Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեին 2 գնդակի առավելություն, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն «Ամկարի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման, իսկ ծնկի ծանր վնասվածքից ապաքինված Արաս Օզբիլիսը «Սպարտակի» կազմում փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին՝ անցկացնելով առաջին խաղն այս մրցաշրջանում:
«Սպարտակը» ոչ ոքիով հրաժեշտ տվեց թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Մուրատ Յակինին եւ, գրավելով 6-րդ տեղը, մնաց առանց եվրագավաթների:
Մոսկվայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց «Ռոստովի» դեմ խաղը եւ, լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով «Կրասնոդարին», գրավեց երկրորդ տեղը եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:
Առաջին անգամ բրոնզե մեդալակիր դարձած «Կրասնոդարը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Դինամոյի» հետ եւ չորրորդ տեղը գրաված դինամոյականների պես նվաճեցին Եվրոպայի լիգայի ուղեգիր:
Ռուսաստանի Պրեմյեր լիգայից դուրս մնացին Տուլայի «Արսենալն» ու Մոսկվայի «Տորպեդոն», որոնց կփոխարինեն Մախաչկալայի «Անժին» ու Սամարայի «Կռիլյա Սովետովը»: «Ռոստովն» ու Եկատերինբուրգի «Ուրալը» «Տոսնոյի» ու «Տոմի» դեմ անցումային խաղեր կանցկացնեն տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար:
Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր
«Սպարտակ» - «Ամկար»՝ 3:3
Կվինսի Պրոմես, 64, 90,+1, Վյաչեսլավ Կրոտով, 72 – Ալեքսանդր Պրուդնիկով, 16, Գեորգի Պեեւ, 44, Բոհդան Բուտկո, 86
«Դինամո» - «Կրասնոդար»՝ 1:1
Բալաժ Ջուջակ, 16 – Ռոման Շիրոկով, 20
«Ռոստով» - ԲԿՄԱ՝ 1:1
Վիտալի Դյակով, 45 (11մ) – Պոնտուս Վերնբլում, 89
«Զենիթ» - «Լոկոմոտիվ»՝ 1:0
Սալոմոն Ռոնդոն, 61
Հեռացում՝ Դմիտրի Տարասով, 54 («Լոկոմոտիվ»)
«Կուբան» - «Արսենալ»՝ 5:1
Իբրահիմ Բալդե, 45, 64, Սերգեյ Տկաչեւ, 55, 62, Իգոր Կալեշին, 81 (ինքնագոլ) – Սերգեյ Կուզնեցով, 77
«Տորպեդո» - «Մորդովիա»՝ 2:0
Վիտալի Ռիկով, 17, Ալեքսեյ Պուգին, 90
«Թերեկ» - «Ուրալ»՝ 1:3
Ռոման Եմելյանով, 38 (ինքնագոլ) – Սպարտակ Գոգնիեւ, 40, Վլադիմիր Խոզին, 45, Սերգեյ Սերչենկով, 88
Հեռացում՝ Ռազվան Ուցիեւ, 83 («Թերեկ»)
«Ուֆա» - «Ռուբին»՝ 1:1
Դմիտրի Ստոցկի, 33 – Գյոկդենիզ Կարադենիզ, 66
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.