21:38 26 մայիսի, 2015Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել թիմի կազմն ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղի եւ Ջիբրալթարի հետ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման համար: Ցուցակում տեղ չեն գտել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Մանուել Նոյերն ու Թոմաս Մյուլերը, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը եւ Տոնի Կրոսը Մադրիդի «Ռեալից»: 29-ամյա դարպասապահը վնասվածք ունի, Կրոսն ու Մյուլերը ստացել են հանգստանալու հնարավորություն, իսկ Ռոյսի մասին ոչինչ չի նշվում, գրում է Goal.com-ը:
Դարպասապահներ. Ռոման Վայդենֆելեր («Բորուսիա» Դորտմունդ), Ռոբերտ Ցիլեր («Հանովեր»):
Պաշտպաններ. Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Մատս Հումելս, Էրիկ Դուրմ (երկուսն էլ՝ «Բորուսիա» Դորտմունդ), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Շկոդրան Մուստաֆի («Վալենսիա»), Անտոնիո Ռուդիգեր («Շտուտգարտ»), Սեբաստիան Ռուդի («Հոֆենհայմ»):
Կիսապաշտպաններ. Քարիմ Բելարաբի («Բայեր»), Իլկայ Գյունդոգան («Բորուսիա» Դորտմունդ), Պատրիկ Հերման, Կրիստոֆ Կրամեր (երկուսն էլ՝ «Բորուսիա» Մյոնխենգլադբախ), Սամի Խեդիրա («Ռեալ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Բաստիան Շվայնշտայգեր, Մարիո Գյոտցե (երկուսն էլ՝ «Բավարիա»):
Հարձակվողներ. Մաքս Կրուզե («Բորուսիա» Մյոնխենգլադբախ), Լուկաս Պոդոլսկի («Ինտեր»), Անդրե Շյուրլե («Վոլֆսբուրգ»):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.