Ազգային առաջնություններից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճած բոլոր թիմերը

09:09   26 մայիսի, 2015

Հայտնի են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2015/16թթ. մրցաշարի խմբային փուլի բոլոր այն մասնակիցները, որոնք ուղեգիր են նվաճել ազգային առաջնություններից:

21 ակումբների թվում են՝ կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» եւ «Աթլետիկոն» (բոլորը՝ Իսպանիա), Լոնդոնի «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» (բոլորը՝ Անգլիա), Մյունխենի «Բավարիան», «Վոլֆսբուրգը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (բոլորը՝ Գերմանիա), Թուրինի «Յուվենտուսը», Հռոմի «Ռոման» (երկուսն էլ՝ Իտալիա), Լիսաբոնի «Բենֆիկան», «Պորտուն» (երկուսն էլ՝ Պորտուգալիա), ՊՍԺ-ն, «Լիոնը» (երկուսն էլ՝ Ֆրանսիա), «Զենիթը» (Ռուսաստան), ՊՍՎ-ն (Հոլանդիա), Կիեւի «Դինամոն» (Ուկրաինա), «Գենտը» (Բելգիա), Ստամբուլի «Գալաթասարայը» (Թուրքիա) եւ «Օլիմպիակոսը» (Հունաստան):

Խմբային փուլի 22-րդ մասնակիցը կդառնա Եվրոպայի լիգայի հաղթողը՝ իսպանական «Սեւիլիան» կամ ուկրաինական «Դնեպրը»: Եվս 10 ուղեգրեր վիճարկվելու են որակավորման փուլի արդյունքում:

Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ առաջին զամբյուղում կլինեն ՈւԵՖԱ-ի վարկանիշում առաջին 8 տեղերը զբաղեցնող երկրների չեմպիոնները՝ «Բարսելոնան», «Բավարիան», «Չելսին», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Բենֆիկան», «Զենիթը» եւ ՊՍՎ-ն, որոնք խմբային փուլում չեն հանդիպի իրար:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.