Երեւանյան «Արարատն» ու «Փյունիկը» ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության նախավերջին տուրում: Խաղը կայացավ Երեւանի «Հրազդան» ստադիոնում եւ ավարտվեց 2:2 հաշվով: Տանտերերը 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը:
«Արարատից» դուբլի հեղինակ դաձրավ ամերիկացի հարձակվող Մոյսես Օրոզկոն, իսկ հյուրերից աչքի ընկան Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանն ու Սեզար Ռոմերոն: Մեքսիկացի հարձակվողը Բարձրագույն խմբում խփեց 20-րդ գոլը եւ մեկ գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Ժան-Ժակ Բուգուհիին:
Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր
«Արարատ» - «Փյունիկ»՝ 2:2
Մոյսես Օրոզկո, 13, 41 – Զավեն Բադոյան, 15, Սեզար Ռոմերո, 69 (11մ)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։