Միշել Պլատինին այցելել է Սուրբ Էջմիածին, հետո ինքնագրեր է բաժանել դպրոցականներին (ֆոտո)

17:47   21 մայիսի, 2015

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին քիչ առաջ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նրան ուղեկցում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Եկեղեցուց դուրս գալուց հետո Պլատինին ինքնագրեր է բաժանել դպրոցականներին եւ լուսանկարվել նրանց հետո, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Էջմիածնից Պլատինին ուղեւորվել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ տեղի կունենա նաեւ մամուլի ասուլիս:

Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստն ու եվրոպական ֆուտբոլի ղեկավարը մայիսի 21-ին է ժամանել Հայաստան: Մեկօրյա այցը ոչ պաշտոնական է: 

Մարիա Գեւորգյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։