01:18 21 մայիսի, 2015Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի չեմպիոնի տիտղոսին ավելացրեց նաեւ երկրի գավաթը: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայացած Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Յուվենտուսը» մրցեց մայրաքաղաքային «Լացիոյի» հետ եւ հաղթեց լրացուցիչ ժամանակում Ալեսանդրո Մատրիի խփած գոլի շնորհիվ: Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
Հիշեցնենք, որ Ալեգրիի գլխավորած թիմը նաեւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ հունիսի 6-ին Բեռլինում կմրցի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ:
Իտալիայի Գավաթ, եզրափակիչ
«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1)
Ջորջո Կյելինի, 11, Ալեսանդրո Մատրի, 97 – Շտեֆան Ռադու, 4



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.