«Ռեալի» նոր համազգեստը (ֆոտո)

09:10   20 մայիսի, 2015

Իսպանական AS-ը ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» նոր համազգեստը, որով Արքայական ակումբը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:

Տնային մարզաշապիկը մադրիդցիների ավանդական սպիտակ գույնի է, իսկ արտագնա խաղերինը՝ մոխրագույն: Պահեստային մարզաշապիկը կապույտ է:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալը» չկարողացավ տիտղոս նվաճել Իսպանիայում, իսկ Չեմպիոնների լիգայում պայքարը լքեց կիսաեզրափակիչից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։